«Պուճուր մարդը»

Ժամանակակից գրականություն, հեղինակ՝ Գրիգ Պուճուր մարդիկ ավելի շատ են, քան մենք պատկերացնում ենք: Ամեն օր փողոցում քայլելիս, երբ տեսնում ենք տարբեր ու չտեսնված, անծանոթ կամ ծանոթ թվացող դեմքեր, հաճախ չենք հասցնում նկատել, որ այդ դեմքերի հետ մարդիկ կրում են իրենց սեփական պատմությունը, ձիրքերն ու երազանքները, տանջանքներն ու տաղանդները: Գրիգը այն մարդկանցից է, ով նկատել է…

Ես կուզեի /հեղինակային/

Այս բանաստեղծությունը գրել եմ Համո Սահյանից ներշնչված. Ես կուզեի քեզ հետ կիսել Երջանկությունն իմ սրտի Այնքան կուզեի քեզ փրկել Ծայրից այդ խոր անդնդի Ես կուզեի քեզ պարուրել Քրքիջով իմ վարակիչ Դու գողացար իմ քրքիջը Քո վարմունքով քայքայիչ Ինչպե՞ս ստացվեց, Վստահեցի փխրուն սերս քո ճանկին Վառվող սիրտս անտեսեցիր Մինչև, որ այն կմարի Ահա ստորև Համո Սահյանի…

Ի՞նչ անեմ, մայրի՛կ

Երբեմն բանաստեղծները, գրողները ընկնում են բառերի հետևից ու իրենց ստեղծագործության կեսից առանց նկատելու կորցնում են իմաստը: Հակառակը տեղի է ունեցել այս բանաստեղծությունում: Ապշելի է, տեսեք ինչքան փոքր, առանց ավելորդ պաթոսի, սակայն միևնույն ժամանակ ինչքան հուզիչ և սրտի հետ խաղացող է /լավ իմաստով/: Ի՞նչ անեմ մայրիկ: Մեզանից շատերը ինչքա՜ն շատ են արտաբերում այս արտահայտությունը, կամ կցանկանային…

Եվ չիմացանք թե ինչու՞

Ես չիմացա, թե ինչպես… Դու չիմացար, թե ինչու… Այսպես է պատահում գրեթե յուրաքանչյուր շրջադարձային դեպք մարդու կյանքում: Միշտ էլ «ամենաանսպասելին», «ամենաքաղցրը» կամ գուցե «ամենադառը» գալիս են ու իմաց չեն տալիս իրենց պատճառի, ակունքների մասին: Այս տողերով՝ «Պատահեցին մեկ-մեկուՄեր երազներն—առանց մեզ։» հեղինակը ցույց է տալիս սիրո դրսևորում, որը ասես ճակատագրով էր որոշված: Կա մի արտահայտություն՝ «կոչված…

Հարցաշար Թումանյանի մասին

Հովհաննես Թումանյանի մասին հարցաշար Ո՞րն է Թումանյանների տոհմական զինանշանը: Պատմական ո՞ր հուշարձանների վրա են դրվագված դրանք: Թումանյանի տոհմական զինանշանը Մամիկոնյանների ժամանակաշրջանից Լոռվա Դսեղ գյուղում մնացած զինանշանն է, որի վրա պատկերված է երկգլխանի արծիվ, ճանկերին էլ գառ: Այն պահպանվել է Բարձրաքաշի վանքի վրա: Պատմական ո՞ր դեպքի մասին է գրում Հովհաննես Թումանյանը իր դուստրերից մեկին. «Անդրանիկը պատմեց…

Թումանյանի հեղինակային իրավունքը

Կարդալ Թումանյանի «Պարոն Նիկ․ Տեր-Ղևոնդյանը և իմ «Շունն ու կատուն» հոդվածը, կատարել առաջադրանքները Ի՞նչ սովորեցիր գեղարվեստական ոճի մասին։ Ես հասկացա, որ գեղարվեստական ոճը գրելաձևի առանձնահատկությունն է, որին խմբագրելիս չի կարելի «ձեռք տալ»: Ինչո՞ւ են երբեմն պետք լինում բարբառային կամ խոսակցական բառերը գեղարվեստական ստեղծագործության մեջ, բեր օրինակներ։ Այդ կերպ հեղինակը կարելի է ասել քաղցրություն և ընթերցողի հետ անմիջականություն է մտցնում: Ինչ է նշանակում «հեղինակ», «Հեղինակային իրավունք» ըստ այս հոդվածի։ Ինչպե՞ս է խախտվում Թումանյանի հեղինակային իրավունքը: Հեղինակը տվյալ հոդվածում Թումանյանն է: Նրա ստեղծագործությունը ոմն դասագիրք կազմող իր կարծիքով սիրունացրել է: Սակայն արդյունքում փոխել է ողջ աշխատանքը՝ խախտելով հեղինակային իրավունքը:  Տեսակետդ գրիր՝ կարելի՞ է ինչ-ինչ նկատառումներից ելնելուվ փոխել հեղինակի ստեղծածը։ Եթե այո՝ որ դեպքում և ինչպես պետք է վարվել, չխախտելու համար հեղինակի իրավունքը Հեղինակի ստեղծածը կարելի է չնչին փոփոխել միմիայն հեղինակի խնդրանքով, հակառակ դեպքում հեղինակի ստեղծածը փոխելը անթույլատրելի է:

Դավաճան կոչվածը

Դավաճանությունը հասկանալու և ճիշտ վերլուծելու, թյուրըմբռնումներից խուսափելու համար հարկավոր է որպես առաջին քայլ դուրս բերել դրա համընդհանուր՝ բառարանային իմաստը, այսինքն սահմանել «դավաճան»-ին: Այդպիսով ողջամիտ հիմք կդնենք վերլուծությանը, քանի որ և՛ իմ, և՛ քո՝ ընթերցողի պատկերացումները գրեթե նույնը կլինեն: Ահա դավաճանի սահմանումները՝ յուրայինների դեմ գործող, թշնամու կողմը անցնող, դավաճանող ◆ Ահա այն սուրը, որ սպանեց դավաճան հորը, կսպանի և ուրացող…

Խայամ-Թումանյան՝ հետաքրքիր օրինաչափություն

Կարթից պոկված ձկան նման մեր կյանքն անցա՜վ, Հանց գինեբույր, հարբած գիշեր՝ անդարձ անցա՜վ: Կյանքն այն, որի պահի մեջ իսկ հավերժը կա, Ոնց մատների միջով հոսող ավազ՝ անցա՜վ: — Օմար Խայամ Վերջացա՜վ…Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.Ինչ հույս արի` փուչ էլավ,Ինչ խնդություն` վերջը ցա՜վ:- Հովհաննես Թումանյան Երկու գրողներն էլ հասնելով կյանքի կոնկրետ մի փուլի առերեսվել են մահվան և կյանքի…