Խայամ-Թումանյան՝ հետաքրքիր օրինաչափություն

Կարթից պոկված ձկան նման մեր կյանքն անցա՜վ,

Հանց գինեբույր, հարբած գիշեր՝ անդարձ անցա՜վ:

Կյանքն այն, որի պահի մեջ իսկ հավերժը կա,

Ոնց մատների միջով հոսող ավազ՝ անցա՜վ: — Օմար Խայամ

Օմար Խայամ

Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ էլավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ:- Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյան

Երկու գրողներն էլ հասնելով կյանքի կոնկրետ մի փուլի առերեսվել են մահվան և կյանքի անցողիկության մտքի հետ: Նրանք երկուսն էլ ցավով են անդրադառնում այս թեմային, սակայն հայ բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում ցավի չափաբաժինը ավելի մեծ է: Ենթադրում եմ, որ դրա վրա ազդեցություն է ունեցել Հայոց Ցեղասպանությունը, այլապես, երբ կարդում եմ նրա ստեղծագործությունները 1915-ից առաջ և հետո, դրանք բավականին տարբերվում են միմյանցից: Կյանքի անարդարությունների հանդեպ վիշտը Օմար Խայամը թեև ներկայացնում է մեկ այլ տեսանկյունից, սակայն քողարկել նա չի էլ փորձել: Հայ և պարսիկ նշանավոր այս երկու գրողների քառյակների տարբերությունը կայանում է նրանում, որ Թումանյանը ներկայացրել է ցավն ապրելու, զգալու գործընթացը, առաջացած մտքերը, իսկ Խայամն էլ ասես լրացնելով Թումանյանին գրի է առել արդեն դասերը քաղված վշտից և դժբախտություններից:

Ահա այդպիսի երկու բանաստեղծությունների օրինակ և ինքներդ տեսեք, թե ինչպիսի օրինաչափություն է առաջանում;

Ու՞ր կորա՜ն…
Մոտիկներս ու՞ր կորա՜ն,
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չտվին, լու՜ռ կորան:- Հովհաննես Թումանյան

Ինչքան ընկեր քիչ ունենաս ,այնքան լավ ,
Ինչքան մարդկանց քիչ մոտենաս,այնքան լավ,
Ում այս կյանքում քո բարեկամն ես կարծում ,
Նա է քո դեմ, կույր մի լինի, նյութում դավ : — Օմար Խայամ

Ապրելով դարեր իրարից հեռու այսպիսի օրինաչափությամբ են ստեղծագործել երկու մտավորականները, դե իսկ շահել է Թումանյանը, քանի որ հնարավորություն է ունեցել կարդալ իրենից առաջ վաղուց անմահացած Խայամի գործերը: Իսկ իրական երջանիկները մենք ենք, որ մեզ են հասել և՛ մեկի, և՛ մյուսի գործերը:

Թողնել մեկնաբանություն