Ես կուզեի /հեղինակային/

Այս բանաստեղծությունը գրել եմ Համո Սահյանից ներշնչված.

Ես կուզեի քեզ հետ կիսել

Երջանկությունն իմ սրտի

Այնքան կուզեի քեզ փրկել

Ծայրից այդ խոր անդնդի

Ես կուզեի քեզ պարուրել

Քրքիջով իմ վարակիչ

Դու գողացար իմ քրքիջը

Քո վարմունքով քայքայիչ

Ինչպե՞ս ստացվեց,

Վստահեցի փխրուն սերս քո ճանկին

Վառվող սիրտս անտեսեցիր

Մինչև, որ այն կմարի

Ահա ստորև Համո Սահյանի բանաստեղծությունը, որից ոգեշնչվեցի

Ես կուզեի քեզ հետ կիսել 
Վերջին պատառն իմ հացի, 
Ես կուզեի քեզ հետ կիսել 
Վերջին արցունքն իմ լացի: 
Ես կուզեի քեզ հետ կիսել 
Սրտիս բեկորը վերջին, 
Ես կուզեի քո գրկի մեջ 
Մթներ իմ օրը վերջին… 
Ես կուզեի՝ ինչ որ ունեմ 
Իբրև նվեր տայի քեզ, 
Ես կուզեի… բայց ի՞նչ անեմ 
Եթե հանկարծ դու չուզես:

Թողնել մեկնաբանություն