Թումանյանի հեղինակային իրավունքը

Կարդալ Թումանյանի «Պարոն Նիկ․ Տեր-Ղևոնդյանը և իմ «Շունն ու կատուն» հոդվածը, կատարել առաջադրանքները

Ի՞նչ սովորեցիր գեղարվեստական ոճի մասին։

Ես հասկացա, որ գեղարվեստական ոճը գրելաձևի առանձնահատկությունն է, որին խմբագրելիս չի կարելի «ձեռք տալ»:

Ինչո՞ւ են երբեմն պետք լինում բարբառային կամ խոսակցական բառերը գեղարվեստական ստեղծագործության մեջ, բեր օրինակներ։

Այդ կերպ հեղինակը կարելի է ասել քաղցրություն և ընթերցողի հետ անմիջականություն է մտցնում:

Ինչ է նշանակում «հեղինակ», «Հեղինակային իրավունք» ըստ այս հոդվածի։ Ինչպե՞ս է խախտվում Թումանյանի հեղինակային իրավունքը:

Հեղինակը տվյալ հոդվածում Թումանյանն է: Նրա ստեղծագործությունը ոմն դասագիրք կազմող իր կարծիքով սիրունացրել է: Սակայն արդյունքում փոխել է ողջ աշխատանքը՝ խախտելով հեղինակային իրավունքը: 

Տեսակետդ գրիր՝ կարելի՞ է ինչ-ինչ նկատառումներից ելնելուվ փոխել հեղինակի ստեղծածը։ Եթե այո՝ որ դեպքում և ինչպես պետք է վարվել, չխախտելու համար հեղինակի իրավունքը

Հեղինակի ստեղծածը կարելի է չնչին փոփոխել միմիայն հեղինակի խնդրանքով, հակառակ դեպքում հեղինակի ստեղծածը փոխելը անթույլատրելի է:

Թողնել մեկնաբանություն