Հարուկի Մուրակամի «Է՛հ, բախտս չի բերում»

Հարուկի Մուրակամիի «Է՛հ, բախտս չի բերում» պատմվածքը պարզ և ուղիղ ձևով ներկայացնում է գրողի գլխավոր ասելիքը, որը ամփոփված է հետևյալ տողերում. «Ինչո՞ւ՝  եթե իրար են հաջորդում շատ հաճելի իրադարձություններ, հետո անպայման սկսվում է հակառակը: Այդպես է կյանքը կառուցված: Ի՞նչ կարող ես անել»:

Այս միտքը ինձ մոտ նույնպես բազում անգամներ հայտնվել է և հետաքրքիր է, որ Հարուկի Մուրակամին բառ առ բառ շարադրել է այն, ինչ միշտ մտածել եմ:

Կյանքը պարադոքսալ և ոչ միանշանակ է, և մարդկանց սխալը այն ստանդարտների մեջ խցկելու ջանքն է: Մենք փորձում ենք ամեն ինչին տալ անվանումներ, պատճառ, հարատևություն: Երբ երջանիկ ենք, ցանկանում ենք մշտական դարձնել այդ կարգավիճակը, երբ տխուր ենք, կարծում ենք, թե դա ընդմիշտ է: Իսկ իրականությունը այլ է.

Ամեն լավ դեպքին հաջորդում է վատը, և հակառակը:

Հարուկի Մուրակամին օգտագործում է նաև այս արտահայտությունը՝
«Եթե ամեն ինչ շատ լավ է, շուտով ամեն ինչ շատ վատ է լինելու»

Իրականում, գուցեև այդպես է, ԲԱՅՑ… Այսպիսի մտածմունքն ավելորդ բեռ է, որը ոչնչի չի հանգեցնի և ընդամենը կծանրաբեռնի մեր մտավոր առողջությունը: Պետք է ապրել պահը և չունենալ ակնկալիքներ:

Թողնել մեկնաբանություն