Քեմալ Աթաթուրք. փաստեր

Ինչո՞վ է Քեմալ Աթաթուրքը կարևոր:

Քեմալ Աթաթուրքը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահն էր: Նա է ոտքի կանգնացրել Առաջին Համաշխարհային պատերզամում պարտված Թուրքիային: Նա իրականացնում էր նպատակային ծրագիր մոդեռնիզացիայի և փոփոխել է Թուրքական կյանքի օրինական և հասարակական համակարգերը:

Ինչպիսի՞ կրթություն է ստացել Քեմալ Աթաթուրքը:

Քեմալ Աթաթուրքի հայրը, ռուս-թուրքական պատերազմի /1877-1878/ լեյտենանտ էր, ով որդուն նվիրեց զինվորական ծառայությանը և ուղարկեց նրան աշխարհիկ դպրոց /այլ ոչ թե կրոնական դպրոց/: Աթաթուրքը միջնակարգ կրթությունը շարունակեց զինվորական դպրոցում, որից հետո հաճախեց Կոնստանդուպոլսի Պատերազմի վարժարան՝ War College, որին հաջորդեց Գլխավոր շտաբի քոլեջը՝ General Staff College:

Ինչպե՞ս Քեմալ Աթաթուրքը եկավ իշխանության:

Քեմալ Աթաթուրքը դարձավ ազգային հերոս, երբ Առաջին Համաշխարհայինի ժամանակ հետ մղեց հակառակորդին՝ տապալելով Գալիպոլի ծրագիրը: Այնուամենայնիվ, օսմանցիները պարտված էին: Անատոլիայի առանձնացումը կանխելու նպատակով, նա ապստամբություն կազմակերպեց սուլթանության դեմ: 1923 թվականին Լոզանի պայմանագրով միջազգայնորեն ճանաչվեց Թուրքական Հանրապետության սուվերենությունը: Աթաթուրքը դարձավ Հանրապետության առաջին նախագահը:

Ո՞րն է Քեմալ Աթաթուրքի ժառանգությունը:

Բացի լինելուց ներկայիս ժամանակակից Թուրքիայի հիմնադիրը, Քեմալ Աթաթուրքը դրեց Թուրքիայի պետական գաղափարախոսության հիմքը՝ հայտնի Քեմալիզմ անվամբ: Դրա սկզբունքներն են հանրապետականությունը, ազգայնականությունը, պոպուլիզմը, ստատիզմը /պետության կողմից կառավարվող տնտեսական զարգացում/, աշխարհիկությունը և հեղափոխությունը /շարունակական փոփոխություն պետության և հասարակության մեջ/: Այս ամենը ամրագրվեցին Թուրքիայի Սահմանադրության մեջ 1937 թվականին:

Թարգմանություն անգլերենից

Աղբյուր

Թողնել մեկնաբանություն