Պետության կառուցակարգը Պետաքաղաքական վարչաձևը

Թեման՝ Պետության կառուցակարգը։ Պետաքաղաքական վարչաձևը /դասագիրք, էջ 165-172/

Առաջադրանք
1․ Ներկայացրե՛ք պետության կառուցակարգի սկզբունքները։

Պետության կառուցակարգի սկզբունքները ելակետային դրույթներ են, որոնք որոշում են պետական մարմինների կազմակերպման և գործունեության հիմնական, առանցքային մոտեցումները:

Արդի պետության կառուցակարգի սկզբունքներն են՝

  • Մարդու իրավունքների գերակայություն
  • Ժողովրդաիշխանություն
  • Իշխանությունների բաժանում
  • Օրինականություն
  • Հրապարակայնություն և թափանցիկություն
  • Արհեստավարժություն


2․ Ի՞նչ է պետական մարմինը։ Պետական մարմինների ի՞նչ տեսակներ գիտեք։

Պետական մարմինները իշխանությամբ օժտված կազմակերպություններ են, որոնք մշակում և իրականացնում են պետության քաղաքականությունը։

Ըստ իրենց կողմից իրականացվող խնդիրների, պետական մարմինները լինում են 3 տեսակի՝ օրենսդիր, գործադիր և դատական:

Ըստ որոշումների ընդունման եղանակի՝ կոլեգիալ և միանձնյա:

Ըստ պետական մարմինների ստորակարգության մեջ գրաված դիրքի՝ կենտրոնական և տեղական:


3․ Բացատրե՛ք ժողովրդավարական և հակաժողովրդավարական պետաքաղաքական վարչաձևերի էությունը

Հակաժողովրդավարական պետական ռեժիմի պետական իշխանությունը կամայական է, անսանձ և անվերահսկելի: Գործում է պետության գերակայությունը իրավունքի նկատմամբ: Այդ վարժաձևի պայմաններում, պետությունը, ի դեմս տարբեր մարմինների, ճնշում է անհատին, ոտնահարում իրավունքները և արգելակում անհատի ազատ զարգացումը: Չկա կրոնի ազատություն:

Ժողովրդավարական պետաքաղաքական վարչաձևը բաժանվում է 2 տիպի՝ ազատական-ժողովրդավարական և սոցիալական-ժողովրդավարական: Այս դեպքերում կարևորվում է ժաղավրդաիշխաությունը, գործոււմ է մարդու բնական իրավունքների լայն շրջանակ, իշխանությունների բաժանում, անհատի ազատ զարգացում և այլն:

Թողնել մեկնաբանություն