Ճապոնիան՝ բնապահպանական խնդիրների լուծման չեմպիոն

Ճապոնիան մի պետություն է, որը բաղկացած է չորս գլխավոր և հազարավոր փոքր կղզիներից, որոնք գտնվում են Ասիայի հյուսիսային ափերը ողողող Խաղաղ օվկիանոսում: Ճապոնիայում բնակավայրերը զբաղեցնում են հողերի ընդամենը 18%-ը, սակայն այնտեղի բնակչությունը հակված է կուտակվել խոշոր քաղաքների շուրջ: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն, որտեղ ապրում է 36 միլիոն մարդ, աշխարհի ամենամեծ քաղաքային կենտրոնն է: Նախքան 1853 թ.-ի Միացյալ Նահանգների ռազմածովային նավատորմի կոմոդոր Մեթյու Ս. Փերի նավատորմի նավարկումը դեպի Տոկիոյի ծոց և երկրի բացումը դեպի Արևմուտք, ճապոնական հասարակությունը նախկինում աշխարհում ամենամեկուսացածներից մեկն էր: 19-րդ դարի կեսերից սկսած Ճապոնիան որդեգրեց արագ արդյունաբերության և ուժեղ տնտեսական աճի քաղաքականություն:

Այսօր Ճապոնիան աշխարհում 3-րդ ամենամեծ տնտեսության տունն է, չնայած 1990-ականներին տեղի ունեցած տնտեսական որոշ հետընթացներին: Ճապոնիայի տնտեսությունը հզոր է ավտոմեքենաների, էլեկտրոնիկայի, արդյունաբերական գործիքների, պողպատի և այլ մետաղների արտադրությամբ: Երկիրն ունի նաև համեստ գյուղատնտեսական ոլորտ ՝ աճեցնելով հիմնականում բրինձ և շաքարի ճակնդեղ, ինչպես նաև որոշ մրգեր և բանջարեղեն: Ճապոնիան հայտնի է նաև իր ձկնորսության և տավարի արդյունաբերությամբ:

Ճապոնիայի բնապահպանական խնդիրները

Ինչքան էլ Ճապոնիան վերջին տասնամյակների ընթացքում դարձել է ավելի մաքուր և էկոլոգիապես ավելի պատասխանատու, երկրի բիզնեսները, գյուղատնտեսական և արդյունաբերական գործողությունները դեռևս առաջացնում են բազում բնապահպանական խնդիրներ:

Թափոնների կառավարումը

Ճապոնիայի ամենամեծ բնապահպանական խնդիրներից է թափոնների կառավարումը: Դրա պատճառը ժամանակակից ճապոնացի հասարակության առաջացրած մեծաքանակ թափոնն է: Ճապոնիայի կղզու փոքրիկ չափսի պատճառով բացակայում է տարածքը, որը կարող է տեղավորել աղբի այս արտադրությունը: Նախկինում Ճապոնիայի քաղաքային հաստատությունները վառում էին մեծ քանակությամբ աղբ, սակայն օդի աղտոտվածության հետ կապված խնդիրները ստիպեցին կառավարությանը որդեգրել ուժեղ և մեծամասշտաբ վերամշակման քաղաքականություն:

Ճապոնական կառավարության թափոնների կառավարման ավելի խիստ օրենքները ստիպեցին բնակչությանը գտնել աղբից ազատվելու ստեղծարար ձևեր: Օրինակ, Կամիկացուն, որը փոքրիկ քաղաք է մոտավորապես 1500 բնակչությամբ, իր առջև նպատակ է դրել մինչև 2020 թվականը չարտադրել ոչ մի թափոն: Քանի որ թափոնների այրման սարքը գտնվում է այլ քաղաքում, բեռնափոխադրումն ու այրումը 6 անգամ ավելի թանկ էր, քան վերամշակումն ու ապրանքն այլ նպատակով օգտագործումը: Այսպես վարվելով, Կամիկացուի մարդիկ զարգացրել են համակարգված մեթոդ, ինչի շնորհիվ վերամշակում են թափոնների 80%-ը: Օրինակ, քաղաքի կենտրոնում մի մարդ մուրճով կոտրում է մեծ առարկաները՝ ինչպես զուգարանակոնքը, փոքր կտորների, որպեսզի ոչ միայն պլաստմասը և ճենապակին իրարից առանձնացնի ապագա օգտագործման համար, այլև հանի ռետին և զուգարանի ներսում տեղակայված մետաղական նյութեր, որոնք ի վերջո կհամակարգվեն քաղաքի գործարանի վերամշակման 45 տարբեր կատեգորիաներից մեկի մեջ:

Մինչ Ճապոնիան աշխատում է թափոնների նվազեցման ուղղությամբ երկրով մեկ, OECD/Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն/- ի վերջին զեկույցը ցույց տվեց, որ Ճապոնիայի խորհրդի թափոնների միայն 1% -ն է հայտնվում աղբավայրերում, ինչը համեմատելի է Ավստրալիայի թափոնների 49% -ի հետ, որոնք ի վերջո թափվում են աղբավայրերում: Բացի այդ, Ճապոնիայի պլաստիկ թափոնների կառավարման ինստիտուտը հայտարարել է, որ Ճապոնիայի պլաստիկ թափոնների 83% -ը վերամշակվել կամ այրվել է ՝ միևնույն ժամանակ ապահովելով տեղական էներգիա և ջերմություն:

Ատոմակայանի պայթյունի հետևանքները

Հաջորդ հսկայական բնապահպանական խնդիրը Ֆուկուշիմա Դաիչի ատոմակայանի պայթյունի հետևանքներն են: 2011

Օդի աղտոտում

Ճապոնիան նաև բախվել է լուրջ օդի աղտոտման 20-րդ դարի վերջին կեսից: Սակայն կառավարական ձեռնարկած քաղաքականության շնորհիվ Ճապոնական քաղաքները Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից դասվեցին աշխարհի ամենամաքուր օդ ունեցող քաղաքների շարքին:

Բնապահպանական քաղաքականությունը Ճապոնիայում

2010 թվականի զեկույցում, OECD-ն նշել է, որ Ճապոնիան էական բնապահպանական առաջընթաց է ունեցել մի շարք խստապահանջ քաղաքականության շնորհիվ: Նրանք հատկապես նշում են, որ առաջընթացը նկատելի է օդի արտանետումների նվազեցման, ջրի օգտագործման և քաղաքային թափոնների օգտագործման պարագաներում:

Կլիմայի փոփոխությունը հայտարարելով որպես գլխավոր առաջնահերթություն 2008 թվականին Group of Eight գագաթնաժողովին, Ճապոնիան չեմպիոն դարձավ բնապահպանական խնդիրների հարցով նաև միջազգային հարթակում:

Աղբյուր՝ Japan: Environmental Issues, Policies and Clean Technology

Թողնել մեկնաբանություն