Երկրաշարժ: Բացատրի՛ր՝ ինչպես երեխայի

Այս նյութում թարգմանում և ձեզ եմ ներկայացնում երկրաշարժը, սակայն այնպես, որ նույնիսկ երեխան հասկանա: Դե ինչ, գնացինք…

ԵՐԿՐԱՇԱՐԺ

Երկրաշարժը տեղի է ունենում, երբ Երկրի ընդերքում երկու մեծ կտորներ հանկարծակի սայթաքում և բախվում են: Սա էլ առաջացնում է ցնցող ալիքներ Երկրի մակերևույթին, որն էլ մենք զգում ենք Երկրաշարժի տեսքով:

Որտե՞ղ են տեղի ունենում երկրաշարժերը:

Երկրաշարժերը հիմնականում հայտնվում են Երկրի ընդերքի ընդարձակ հատվածների ծայրերում, որոնք կոչվում են տեկտոնական ափսեներ/ թիթեղներ: Վերջիններս շատ երկար ժամանակ դանդաղ շարժման մեջ են լինում: Երբեմն նրանց ծայրերը կարող են խցանվել, բայց տեկտոնական ափսեները շարունակում են շարժվել: Այն հատվածում, որտեղ ծայրերը անշարժ մնում են, դանդաղ առաջանում է ծնշում, և հենց այն բավականին ուժեղ դառնա, ափսեները հանկարծակի կշարժվեն և երկրաշարժ կլինի:

Նախացնցումներ և հետցնցումներ:

Ընդհանրապես մեծ երկրաշարժերից առաջ և հետո լինում են փոքրիկ երկրաշարժեր: Երկրաշարժից առաջ եղածները կոչվում են նախացնցումներ, իսկ հետո՝ հետցնցումներ: Գիտնականները իրականում չգիտեն, արդյոք երկրաշարժը նախացնցու՞մ է, որին պետք է հաջորդի մեծը, թե՞ ոչ:

Սեյսմիկ ալիքներ:

Երկրաշարժից ցնցումային ալիքները, որոնք Երկրի վրայով տարածվում են, կոչվում են սեյսմիկ ալիքներ: Դրանք ամենահզորը լինում են երկրաշարժի կենտրոնում: Դրանք ձայնի արագությւոնից 20 անգամ ավելի արագ են շարժվում:

Գիտնականներոը օգտագործում են սեյսմիկ ալիքները, որպեսզի չափեն երկրաշարժի ուժգնությունը: Կա մի գործիք, որը կոչվում է սեիսմոգրաֆ, որը օգտագործում են ալիքների մեծությունը հասկանալու համար: Ալիքների չափսը, մեծությունը կոչվում է մագնիտուդ:

Երկրաշարժի ուժգնությունը սահմանելու համար գիտնականները օգտագործում են «Մոմենտ մեծության մասշտաբ» կամ «MMS» կոչվող սանդղակ (նախկինում կոչվում էր «Ռիխտերի սանդղակ»): Որքան մեծ է MMS սանդղակի թիվը, այնքան մեծ է երկրաշարժը: Սովորաբար երկրաշարժ չեք էլ նկատի, քանի դեռ այն չի չափում առնվազն 3 բալ MMS սանդղակով: Ահա որոշ օրինակներ, թե ինչ կարող է տեղի ունենալ ՝ կախված մասշտաբից.

  • 4.0 — Կարո՞ղ է ձեր տունը ցնցել այնպես, կարծես մեծ բեռնատար մեքենա է մոտակայքում անցնում: Որոշ մարդիկ կարող են չնկատել:
  • 6.0 — իրերը դարակներից կընկնեն: Որոշ տների պատերը կարող են ճեղքվել, իսկ պատուհանները կոտրվել: Կենտրոնում գտնվող գրեթե բոլորը կզգան այս մեկը:
  • 7.0 — Թույլ շենքերը կփլուզվեն, ճեղքեր կառաջանան կամուրջներում և փողոցում:
  • 8.0 — Շատ շենքեր և կամուրջներ ընկնում են: Երկրի մեծ ճաքեր:
  • 9.0 և ավելի. Ամբողջ քաղաքները հողին հավասարեցված և լայնածավալ վնասներ են կրում:

Ահա այսքանը: Հուսով եմ այժմ ավելի լավ եք հասկանում երկրաշարժերի մասին: Թարգմանության աղբյուր:

Թողնել մեկնաբանություն