Գեղեցիկը՝ մեր շրջակայքում

Գեղեցիկի հասկացությունը հարաբերական է, ինչպես և յուրաքանչյուր հասկացություն: Ընդհանրապես, օբյեկտիվորեն գեղեցիկը մարդու մոտ պետք է առաջացնի այնպիսի զգացողություն, որը դրական է ազդում նրա հոգեկան վիճակի վրա և խաղաղություն ու ներդաշնակություն է պարգևում:

Գեղեցիկը նկատել է պետք: Մեր օրերում դժվար է կտրվել արագընթաց առօրյայից և վայելել այն, առանց որի ծանրություն կզգայինք: Ինչևէ, խոսեմ իմ անունից: Գեղեցիկը նկատելով իմ ներաշխարհը պայծառանում է և ամեն ինչ հիասքանչ է երևում, անկատարը՝ կատարյալ, նախկին տրտմությունը՝ անմիտ:

Մեզ շրջապատող միջավայրի գեղագիտական արժեքը կախված է մեզանից: Այն ամենատհաճն ու անտանելին է՝ միաժամանակ լինելով մեր կյանքում իմացած և ունեցած ամենաչքնաղն ու գեղեցիկը: Շրջական միջավայրի փոփոխականությունը ուղիղ հետևանքն է մարդու փոփոխական կերպարի և իր րոպեական կամ այլ կերպ ասած պահի ազդեցության տակ ունեցած աշխարհընկալման:

Որքան էլ դժվար լինի ոմանց համար, սակայն հնարավորին չափով պարտավոր ենք գեղեցկացնել այն, ինչ մեզ շրջապատում է, չարհամարհելով նաև անտեսանելին: Օրինակ մեր հարաբերությունները, վարվելակերպը, շփման ձևը, սեփական անձի հանդեպ հարգանքն ու սերը և այլն:

Երբ գեղեցկացնենք մեր և մեր մտերիմների կյանքը, որոշ ժամանակ անց կճաշակենք երջանկության և ինչ որ չափով ներդաշնակության համը /իհարկե ոչ կատարելապես, վերջիվերջո կյանքի հետ գործ ունենք/:

Թողնել մեկնաբանություն