Արգենտինայի դեսպանատանը…

Երեկ՝ մարտ 3-ին, դիվանագիտական դպրոցիս շրջանակներում այցելեցի Արգենտինայի դեսպանատուն: Միանգամից ասեմ, որ դեսպան այս պահին չկա և մեզ դիմավորեց գործերի ժամանակավոր հավատարմատարը: Քանի որ տարբեր երկրների դեսպանների հետ հնարավորություն ունեցել եմ շփվել և դեռ նոր հանդիպումներն են նշանակված, համեմատության կարգով կարող եմ ասել, որ նա ավելի տեղեկացված և պատրաստված էր: Հանդիպման սկիզբը շատ տպավորիչ էր……

Լեռնանիստյան հիշողությունների մի փունջ

Փետրվարի 27-ին, հինգշաբթի օրը լրացրեց իմ հաճելի ճամփորդությունների ցանկը: Թվում էր, թե արտասովոր ոչինչ էլ չկար և չէր էլ լինի, սակայն ես մոռացել էի թե ում հետ էի ճամփա ընկնում: Մի խոսքով քաղաքագետներով ճանապարհ ընկանք: Մեզ հետ էր նաև ընկեր Անդրանիկը և Արփին: Ամբողջ ընթացքը երգում և հետաքրքրաշարժ ու հաճելի զրույց էինք վարում: Պարզվեց, որ…

ՀԱՅՏՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

Վայրը՝   Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի Ս. Նազարյանի անվան միջնակարգ դպրոց Ճամփորդության նպատակը`«Քաղաքագիտական ակումբ»և «Պատանեկան խորհրդարան» նախագծերի հանրայնացում և նշված դպրոցում քաղաքագիտական ակումբի ստեղծում Ճամփորդության օրը, ժամկետը 27.02.2020, ժամը 09:00-15:30 Օգտագործվող թվային միջոց` ֆոտոխցիկ                                                                  Ճամփորդությանպատասխանատու Աշոտ Տիգրանյան Տրանսպորտային միջոց` դասավանդող Անդրանիկ…

Թումանյանական ճամփորդություն

Այսօր՝ փետրվարի 19-ը, յուրօրինակ օր էր ինձ համար։ 151 տարի առաջ ծնվեց նա, ով իր տաղանդով, թողած բանաստեղծություններով, պոեմներով, ողբերգություններով, հեքիաթներով, հոդվածներով, տարատեսակ աշխատություններով հիացրեց ու զարմացրեց, իսկ հետո անմահացավ մինչ օրս։ Հովհաննես Թումանյան… Ուղղակի ապշած եմ նրա տաղանդով։ Շատերս նույնիսկ չենք կարողանում արտաբերել այն, ինչ զգում ենք, իսկ նա… Նա ոչ միայն արտաբերեց, այլ…

Իջևան… «Զգացի՞ք՝ ինչպես մտերմացանք»… 

Նոյեմբերի 8-ն էր, ուրբաթ, այն տպավորիչ և հիշվող օրերից մեկը, որն անցկացրել եմ ընկերներիս հետ: Ոգևորված, մեծ ճամպրուկով և հաստատակամ քայլերով մտա դպրոց, տեսա այն չափազանց երջանիկ ու ոչ պակաս ոգևորված դեմքերը… Այո, նրանք, հաստատ, իմ ընկերներն են: Տիար Բլեյանի հետ հանդիպումից հետո միանգամից բռնեցինք մեր ճամփան դեպի Իջևան… Առաջին անգամ էի այդ խմբով ճամփորդում,…

Մեծամոր՝ նոր քաղաքագիտական ակումբ

Մեծամոր ուսումնական այցը և հանդիպումը Սաշա Գալստյանի անվան հ. 2 դպրոցի սովորողների հետ տեղի ունեցավ հետաքրքրաշարժ մթնոլորտում։ Սկզբում մենք ներկայացրինք քաղաքագիտական ակումբի շրջանակներում մեր ծավալած գործունեությունը, ապա պատասխանեցինք որոշ հարցերի։ Հարցերին պատասխանելու ընթացքում ծավալվեց մեծ քննարկում, որի արդյունքում հասկացանք, որ միմյանց հետ համագործակցությունը, անշուշտ, արդյունավետ և հետաքրքիր կլինի։ Այսպիսով քաղաքագիտական նոր ակումբը մեր գլխավորությամբ համարվում…

Մեծամոր՝ ուսումնական այց…

Սեպտեմբերի 12-ին, հինգշաբթի՝ տեղի կունենա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քաղաքագիտական ակումբի այցը Մեծամորի Սաշա Գալստյանի անվան N2 ավագ դպրոց: Այցի նպատակն է բացել նոր քաղաքագիտական ակումբ, որն էլ կնպաստի քայլ առ քայլ Պատանեկան խորհրդարանի ստեղծմանը: Ստորև ներկայացված են գործող նախագծերը, որոնց շրջանակներում իրականացվում և իրականացվելու են հետագա գործողությունները. Քաղաքագիտական ակումբ նախագիծ Պատանեկան խորհրդարան նախագիծ

Հետաքրքրաշարժ փաստեր Գյումրու զինանշանի մասին

Զինանշանը հաստատվել է 2001 թվականին։ Զինանշանի վրայի պատկերներն ունեն հետևյալ նշանակությունը. Հովազը Բագրատունիների զինանշանն է։ Վերջիններիս նստավայրը եղել է Շիրակի մարզում։ Կամարը, Արագած սարը և եկեղեցին արտահայտում են Գյումրի քաղաքին բնորոշ բնության և ճարտարապետական տարրերը։ Լուսավորիչի կանթեղ, ըստ լեգենդի Լուսավորիչի կանթեղն այրվում է Արագածի գագաթների միջև։ Ուղղալարը խորհրդանշում է արհեստները և ճշտապահությունը։ Ցորենի հասկերը խորհրդանշում են լիությունը։ Գիրքն ու…

Հետաքրքրաշարժ փաստեր Գյումրու դրոշի մասին

Այն սպիտակ գույնի է՝ ոսկեզօծ երիզով։ Դրոշի կենտրոնում գտնվում է կարմիր խաչը՝ հովազի ոսկեգույն պատկերով։ Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունը է 1:2-ի։ Դրոշի վրայի պատկերներն ունեն հետևյալ նշանակությունը. Սպիտակ գույնը խորհրդանշում է խաղաղ ապրելու կամքը, Կարմիր խաչը ժողովրդի հարատևման և քրիստոնեական հավատքի խորհրդանիշն է, Բագրատունյաց զինանշանը հանդիսացող ոսկեգույն հովազը խորհրդանշում է Հայաստանի անկախությունն ու պետականությունը։

Կարևորը Գյումրու մասին…

Գյումրի… Դրոշ Զինանշան Բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թվականի դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թվականից։ Գյումրու խորհրդանիշ Քաղաքի խորհրդանիշ է համարվում նաև մուշուրբան: 21-րդ դարում գյումրեցիների մոտ…