Չեմ կարողացել չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա…

Խորխե Բուկայի այս պատմվածքը՝ օգտագործելով յուրահատուկ օրինակ՝ կրկեսի փղի միջոցով շատ մատչելի կերպով առաջ է քաշում այն գաղափարը, որ երբեք և ոչինչ չի կարող կանգնել նպատակի ճանապարհին: Ինչպես հայտնի է, սովորում ենք սխալների միջոցով: Այս դեպքում սխալը գործել էր փիղը, որը փոքրուց ՝ լինելով թույլ և նվազ, չէր կարողացել արձակել իր կապերը: Ժամանակի ընթացքում նա համակերպվել էր իր ձախողումների հետ և այլևս չէր փորձում ձգտել: Այդպիսով նա արդեն պարտվել էր, քանի որ ակնհայտ էր, որ նա բավական ուժեղ էր, որպեսզի ազատվեր այդ կապերից: Փղի օրինակով հեղինակը մատնանշում է այն մարդկանց, ովքեր վաղ թե ուշ հանձնվում և համակերպվում են անարդարության հետ: Կյանքը պայքար է և հարկավոր է լինել խիզախ և իմաստուն, որպեսզի ստանալ ցանկալի արդյունքը: Իմ կարծիքով անհնարին ոչինչ չկա: Եթե որևէ մեկը կարողացել է անել մի բան, ապա ես էլ կարող եմ, իսկ եթե պատմության մեջ նման բան չի գրանցվել, ապա ես կլինեմ առաջինը: Չէ՞ որ Թոմաս Էդիսոնը առաջին անգամից չի ստացել ներկայիս լամպը, իսկ կողմնային ամիտրոֆիկ սկլերոզը նույնիսկ չի կանգնեցրել Սթիվեն Հոքինգին իր գիտական մեծ և հանճարեղ ճանապարհին: Օրինակները շատ են, բայց պետք է հիշել մի բան՝ ամենամեծ թշնամիները գտնվում են ոչ թե դրոսում, այլ ներսում՝ մեր մեջ: Մեր միջով թափառող ձայներն են կառավարում մեզ: Նրանք են մեզ վստահեցնում, որ չենք կարող հասնել մեր ուզածին և հակառակը: Սակայն չէ՞ որ մենք ենք ընտրում, հավատա՞լ նրանց, թե՞ ոչ: Արդյո՞ք հենց նրանք չեն ստեղծում երևակայելի պատնեշը մեր և մեր նվիրական երազանքների միջև: Ստացվում է հենց մենք էլ ստեղծում ենք մեր պատնեշը, մեր խնդիրները և լուծելու փոխարեն հանձնվում: Սակայն դա սովորական է, քանի որ մենք ինքներս երբեմն խճճվում ենք ներքին ձայների մեր աշխարհում: Մի կողմից մտքեր, որոնք ուղղորդում են դեպի մոտիվացիա, ոգեշնչում և ուժ են տալիս, մյուս կողմից գալիս է անտանելի «բայցը»: «Բայց ես չեմ կարող», «Բայց դա անհնարին է», «Բայց ես կարևոր չեմ», «Բայց մարդիկ չար են», «Բայց ինձ չեն հասկանում»: Խնդիրը մտքերի մեջ չէ, դրանք միշտ էլ գալիս և գնում են: Խնդիրը մեր արձագանքի մեջ է: Մենք կարող ենք և՛ հավատալ յուրաքանչյուր հետ մղող մտքի, տրվել նրան, և՛ կարող ենք անտեսել և կարևորություն չտալ նմանատիպ մտքերին: Ընտրողը դու ես: Արդյո՞ք չես ուզում ազատվել այդ երկար տարիների կապերից…

10 կույսերի առակը… Վերլուծություն…

Յայնժամ նմանեսցի արքայութիւն երկնից տասն կուսանաց, որոց առեալ զլապտերս իւրեանց՝ ելին ընդ առաջ փեսայի եւ հարսին:  Հինգն ի նոցանէ յիմարք էին՝ եւ հինգն իմաստունք:  Յիմարքն առին զլապտերսն, եւ ձէթ ընդ իւրեանս ոչ բարձին:  Իսկ իմաստունքն առին եւ ձէթ ամանաւք ընդ լապտերս իւրեանց:  Եւ ի յամել փեսային, նիրհեցին ամենեքեան եւ ի քուն մտին:  Եւ ի մէջ գիշերի եղեւ բարբառ. «Ահա փեսայ գայ, արիք ընդ առաջ նորա»:  Յայնժամ յարեան ամենայն կուսանքն, եւ կազմեցին զլապտերս իւրեանց:  Ասեն յիմարքն ցիմաստունսն. «Տուք մեզ յիւղոյդ ձերմէ, զի ահա՝ շիջանին լապտերքս մեր»:  Պատասխանի ետուն իմաստունքն եւ ասեն. «Գուցէ ոչ իցէ մեզ եւ ձեզ բաւական, այլ երթայք ի վաճառականս՝ եւ գնեսջիք ձեզ»:  Իբրեւ նոքա գնացին գնել՝ եւ եկն փեսայն եւ պատրաստքն մտին ընդ նմա ի հարսանիսն՝ եւ փակեցաւ դուռնն:  Յետոյ՝ գան եւ այլ կուսանքն՝ եւ ասեն. «Տէ՛ր, Տէ՛ր՝ բա՛ց մեզ»:  Նա պատասխանի ետ եւ ասէ. «Ամէն ասեմ ձեզ, թէ ոչ գիտեմ զձեզ:  Արթուն կացէք՝ զի ոչ գիտէք զաւրն եւ ոչ զժամ»:

Տեքստի աշխարհաբար տարբերակ

Այդ ժամանակ երկնքի արքայությունը նմանվում է տասը կույսերի, ովքեր վերցրել էին իրենց լապտերները` ելնելու փեսային և հարսին ընդառաջ: Նրանցից հինգը հիմարներ էին, հինգը` իմաստուն: Հիմարները վերցրին լապտերները և իրենց ձեթը չլցրեցին: Իսկ իմաստունները վերցրին և’ ձեթն ամաններով, և’ իրենց լապտերները: Մինչև փեսան կգար, նիրհեցին և քուն մտան: Գիշերվա կեսին ձայն լսվեց «Ահա փեսան գալիս է, նրան ընդառաջ եկե՛ք»: Այդ ժամանակ բոլոր կույսերը մոտեցան, պատրաստեցին իրենց լապտերները: Հիմարներն ասացին իմաստուններին. «Տվեք մեզ ձեր յուղից, որովհետև մեր լապտերները հանգչում են»: Իմաստունները պատասխանեցին. «Գուցե մեզ և ձեզ չբավականեցնի, գնացե՛ք վաճառականների մոտ և գնե՛ք»: Երբ նրանք գնացին գնելու, եկավ փեսան և պատրաստները մտան նրա մոտ հարսանիք և դուռը փակեցին: Հետո եկան մյուսները և ասացին «Տե՛ր, Տե՛ր, բացի՛ր մտնենք ներս» նա պատասխանեց և ասաց «Ասում եմ ձեզ, որ չգիտեմ ձեզ: Արթուն մնացեք, որովհետև գիտեք ո՛չ օրը, ո՛չ ժամը»:

Մեկնաբանություն

Իմ կարծիքով այս առակում կույսերը ասոցացվում են մարդկանց հետ, ովքեր լինում են խելոք և հիմար: Յուղը մարդկային արժանիքներն են՝ հավատարմությունը, գթասրտությունը, անկեղծությունը, որոնք ձեռք բերելու համար Աստված տալիս է ժամանակ, սակայն միայն իմաստուններն են գլխի ընկնում և կառուցում իրենց կյանքը ճիշտ, իսկ հիմարները տուժում են: Ինչու՞ են տուժում, քանի որ ողջ կյանքի ընթացքում գտնվում են իմաստուններ, ովքեր փորձում են օգնել նրանց, սակայն նրանք հրաժարվում են լսել և ընդունել: Դրա համար հարկավոր է զբաղվել ինքնազարգացմամբ, կարդալ, լսել խորհուրդներ, վերլուծել և ձևավորել սեփական արժեհամակարգ: Այդժամ՝ լինելով հավատարիմ Աստծուն, երկնքի դռները բաց կլինեն մեր համար: 

  • Առակից դուրս գրիր բառեր, որոնք գրվում և կարդացվում են տարբեր:

աւ-ն կարդացվում է օ

իվ-ն կարդացվում է յուն

յ-ն ձայնավորից առաջ կարդացվում է հ

զ-ն բաղաձայնից առաջ կարդացվում է ըզ

Լավ արարքի շրջանը

Լավ արարքի շրջանը` թարգմանություն անգլերենից հայերեն

d.jpg

Ժուկով ժամանակով Շրի Քրիշնան և Արջունը գնացել էին զբոսանքի: Նրանք տեսան մի խեղճ մուրացկան: Արջունը ցավեց նրա համար և տվեց նրան մեկ պարկ ոսկե մետաղադրամներ: Մուրացկանը շատ ուրախացավ, շնորհակալություն հայտնեց և ուղևորվեց տուն: Ճանապարհին նա մի այլ մարդու հանդիպեց, ով օգնության կարիք ուներ: Մուրացկանը կարող էր մի քանի մետաղդրամով օգնել այդ մարդուն, սակայն նա որոշեց արհամարհել: Բայց տան ճամփին մի գող եկավ և տարավ նրա ոսկե մետաղադրամներով լի պարկը և փախավ:

Շարունակել կարդալ

Հացը: Հրանտ Մաթևոսյան

Մաս 1-ին

Իմ հայրիկը կացինն առել, գնում էր գոմ սարքելու։ Իմ մայրիկը գոգնոցը կապել, գնում էր հանդ՝ կարտոֆիլ հավաքելու։ Իմ հորեղբայրը եղանն ուսել, գնամ էր սարերում խոտ դիզելու։ Բակում, արևի տակ, ես նստել էի կոճղին և հաց ուտելով կարդում էի քաջագործությունների մասին մի գիրք։
Օրը կիրակի էր։ Դպրոցում հայերենից ես պայծառ «գերազանց»-ներ էի ստանում, ռուսերենից, մաթեմատիկայից, աշխարհագրությունից, բոլոր առարկաներից ես ստանում էի պայծառ «գերազանց»-ներ։

Շարունակել կարդալ

Որբի առակը

Маленький мальчик рано осиротел. Его приютил дальний родственник, который оказался жестоким человеком. Он бил ребенка, кормил отбросами, запирал надолго в темном сарае, не разрешал играть с другими детьми. После одной из ссор, которая закончилась очередными побоями, мальчик не выдержал и убежал. Много странствовал, жил на подаяния, воровал, спал где придется и однажды заснул на ступеньках школы. Школа оказалась известной своим Учителем. Здесь преподавали военные искусства, а о мастерстве Учителя слагали легенды. Он то и приютил ребенка. Мальчик с благодарностью стал выполнять всю самую черную работу, а старый Учитель, видя усердие малыша, стал его обучать своему искусству. Шли годы… Юноша стал прекрасным фехтовальщиком. Теперь уже о его мастерстве все говорили.. Старый Учитель скончался и передал свою школу в наследство сироте. Как-то раз уже со своими учениками Мастер проезжал мимо родной местности. Рядом с одним из домов он увидел дряхлого старика. — Это тот дядя, от которого я сбежал, — сказал он своим ученикам. Те схватились за меч, намереваясь отомстить за своего учителя, но Мастер их остановил. — Нет! – сказал он. — Это человек, которому я обязан всем, что имею и умею сейчас. Если бы не он, кем бы я стал?! Благодаря ему я вышел на этот Путь.

Փոքրիկ տղան վաղ տարիքում որբացավ։ Նրան որդեգրեց իր բարեկամը, որը պարզվում է, որ չար էր։ Նա ծեծում էր երեխային, նրան կերակրում էր մնացորդներով, երկար ժամանակով կողփում էր պատշգամբում, չէր թողնում ուրիշ երեխաների հետ խաղալ։ Մեկ կռվից հետո, որը ինչպես միշտ ուղեկցվել էր հակամարտությամբ, տղան չդիմացավ և փախավ տնից։ Նա սկսեց թափառել, ապրել ողորմություններով, գողությամբ, քնել, որտեղ պատահի և արթնանալ դպրոցի աստիճաններին։ Դպրոցը հայտնի էր իր ուսուցչով։ Այդտեղ սովորեցնում էին ռազմական գիտելիքներ, իսկ ուսուցչի հմտության մասին լեգենդներ էին հյուսվում։ Տղան սկսեց երախտագիտությամբ լավ աշխատել։ Ուսուցիչը տեսնելով նրա ջանքերը՝ որոշեց նրան սովորեցնել այդ հմտությունները։ Անցան տարիներ

Պատանին մեծացավ և նրա շնորհքի մասին բոլորն էին խոսում։ Ծեր ուսուցիչը մահացավ և դպրոցը կտակեց որբին։ Մի անգամ տղան եկավ հարազատ վայրեր իր աշակերտների հետ։ Նա տեսավ մի ծեր պապիկի։ Այդ պապիկը այն նույն զզվելի հորեղբայրն էր։

Տղան իր աշակերտներին պատմեց իր փախուստի մասին։ Աշակերտները միանգամից վերցրին թիւրը և ցանկացան վրեժ լուծել իրենց ուսուցչի համար, սակայն նա նրանց կանգնեցրեց։

Ո՛չ, ասաց նա, Սա այն մարդն է, ում ես պարտական եմ այն ամենը, ինչը հիմա ունեմ։ Եթե նա այդպիսին չլիներ, ո՞վ կլինեի ես։ Նրա շնորհիվ եմ ես հայտնվել այս ճանապարհին։

Ներեցե՛ք, Օմա՛ր Խայամ, Ձեր հետ համամիտ չեմ

Ցավին սովորիր և ապրիր անվախ,
Փառքով մի՛ գերվիր և եղիր անկախ,
Մի՛ նայիր քեզանից բարձրին, մի՛ տանջվիր,
Այլ նայիր ցածրին, որ ապրես ուրախ:

Վերոնշյալ բանաստեղծության առաջին հատվածի հետ համամիտ եմ, քանի որ ինքս էլ գիտեմ, որ դժվարություններն են արդյունք տալիս: Դրանք կոփում են մեզ և դարձնում ավելի ուժեղ և համառ։ Երկաթին որքան ծեծում, շիկացնում են, այդքան բարձրանում է դրա որակը, այն ավելի կոփվում ու պնդանում է: Հետո` փառքով գերվելը և պարծենալը ամենասխալ բանն է իմ կարծիքով, քանի որ կյանքի փորձը ցույց է տալիս, որ որքան համեստ ես լինում, և քո ունեցվածքն ու հաջողությունները չեն դառնում առիթը քո պարծենկոտության, ապա Աստված ավելի է քեզ օրհնում և ընձեռում ավելի մեծ հնարավորություններ և առիթներ:

Միակ բանը, որի հետ համամիտ չեմ և դեմ եմ, այն է, որ պետք չէ նայել քեզանից բարձրին, այլ պետք է նայել քեզանից ցածրին և ուրախ ապրել կյանքը: Ի՞նչ է դա նշանակում: Այսինքն նա ցանկանում էր ասել, որ ավելի բարձրի հետ հարկավոր չէ համեմատվել: Երբևէ չէի պատկերացնի, որ նման իմաստուն մարդու կողմից այսպիսի նախադասություն կլսեի: Որպեսզի ավելի մանրամասնորեն հիմնավորեմ կարծիքս, սկսեմ ամենասկզբից: Եթե մենք չնայենք մեզանից բարձրին, չենք ունենա ցանկություն հասնել նրա հասած կետին: Եթե ցանկություն չունենանք հասնել այդ կետին, չենք դնի մեր առջև նպատակ: Ու՞մ է հարկավոր աննպատակ մարդը: Եթե այդպես բոլորը մտածեն մեր աշխարհը առաջընթաց չի ունենա: Միայն ուրախ ապրելով չի սահմանափակվում կյանքը: Պետք է գործունեությամբ նպաստել աշխարհի զարգացմանը: Եվ հետո` ո՞վ ասաց, որ նպատակ ունեցող մարդը ուրախ չէ: Ամենևի՛ն, մարդու տեսակից է կախված իր կյանքը անցկացնելու ձևը: Օրինակ, ես նույնպես մեծ նպատակներ ունեմ, բայց ես աշխարհի ամենա երջանիկ մարդն եմ:

Ցանկանում եմ…

.Կարդա՛  Խորխե Բուկայի հետևյալ գործը և փորձի՛ ր բլոգումդ  շարունակել՝ գրելով, թե դու ինչ ես ցանականում:

Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու։
Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու։
Ցանկանում եմ, որ ինձ վստահես՝ առանց ինչ-որ բան պահանջելու։
Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։
Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։
Ցանկանում եմ, որ ինձ նայես՝ առանց ինձնից ինչ-որ բան կորզելու։
Ցանկանում եմ, որ ինձ գրկես՝ բայց չխեղդես։
Ցանկանում եմ, որ ինձ ոգեշնչես՝ առանց ստիպելու։
Ցանկանում եմ, որ ինձ աջակցես՝ առանց իմ փոխարեն պատասխանելու։
Ցանկանում եմ, որ ինձ պաշտպանես, բայց չխաբես։
Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։
Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։ Ընդունես և չփորձես դրանք փոխել։
Ցանկանում եմ, որ իմանաս… որ կարող ես ինձ վրա հույս դնել Անսահմանորեն:

Հարցարան

  1.  Կա՞ միտք, որի հետ համաձայն չես: Եթե կա, հիմնավորիր առարկությունդ։

Ոչ, ես լիովին համամիտ եմ ստեղծագործության հետ։

  1. Շարունակիր այս շարքը՝ հարազատ մնալով ոճին:

Ցանկանում եմ, որ վստահեմ քեզ, բայց չմնամ խաբնված։

Ցանկանում եմ, որ լռեմ ես, բայց չկարծես, թե անխելք եմ։

Ցանկանում եմ, որ ժպտաս ինձ՝ առանց որևէ միտումի։

Կուզեի տայիր ինձ շոկոլադ՝ առանց որևէ առիթի: