Մետաղաձուլություն/ Հետազոտական աշխատանք

Որո՞նք են տվյալ ճյուղի զարգացման նախադրյալները և խոչընդոտները

Տվյալ ճյուղի զարգացման նախադրյալներն են ռեսուրսների առկայությունը և ճիշտ օգտագործումը, բարենպաստ կլիման և բավականաչափ տեխնիկա: Իսկ խոչընդոտներից ամենակարևորը կլիմայի աղտոտումն է, քանի որ արդյունաբերումը հենց դրան էլ տանում է: Այդ պատճառով էլ զարգացած երկրները զբաղվում են մշակմամբ, իսկ աղքատներին խրախուսում արդյունահանումը:

Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը:

Մետաղաձուլությամբ Հայաստանում զբաղվել են դեռ 3 հազարամյակ առաջ: Հին և միջին դարերում մտածել են, որ գոյություն է ունեցել ընդամենը 7 տեսակի մետաղ՝ ոսկի, արծաթ, անագ, պղինձ, սնդիկ, կապար, երկաթ: Իսկ ներկայումս դրանց քանակը հաշվում են հարյուրներով: Մետաղաձուլության աճը այժմ դանդաղել է, քանի որ մեքենաշինության և այլ ոլորտներում թանկ մետաղների փոխարեն սկսել են օգտագործել անսահմանափակ քանակությամբ պլաստմասսայի և այլ փոխարինող նյութեր:

VysokePece1

Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար:

ՀՀ-ում կան շատ տարատեսակ հանքավայրեր և մետաղական ռեսուրսներ: Լավ է այն առումով, որ ուրիշ երկրներից ներկրելու անհրաժեշտությունը նվազում է:

Ի՞նչ կապ ունի տվյալ ճյուղը տնտեսության այլ ճյուղերի հետ:

Այս ճյուղը մեծ կապ ունի արդյունաբերության հետ: Տնտեսության ճյուղերից շինարարությունը կապ ունի մետաղաձուլության հետ, քանի որ արդյունաբերումը կատարվում է շինարարության միջոցով: Նաև լայն կիրառություն ունի մեքենաշինության մեջ:

Ինչպե՞ս եք պատկերացնում տվյալ ճյուղի զարգացման հեռանկարը:

Ես կցանկանայի, որ Հայաստանն էլ լիներ մշակող և ոչ թե արդյունահանող, ինչպես մյուս զարգացած երկրները: Սակայն քամի որ մենք դեռ զարգացման փուլում ենք, հարկավոր է որքան հնարավոր է ճիշտ օգտագործել ռեսուրսները և օրինակի համար չկրկնել Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի սխալը: Նաև կենտրոնանալով մետղաձուլության զարգացման վրա՝ չի կարելի մոռանալ շրջակա միջավայրը և դրա մաքրությունը:

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s