Արգենտինայի դեսպանատանը…

Երեկ՝ մարտ 3-ին, դիվանագիտական դպրոցիս շրջանակներում այցելեցի Արգենտինայի դեսպանատուն: Միանգամից ասեմ, որ դեսպան այս պահին չկա և մեզ դիմավորեց գործերի ժամանակավոր հավատարմատարը: Քանի որ տարբեր երկրների դեսպանների հետ հնարավորություն ունեցել եմ շփվել և դեռ նոր հանդիպումներն են նշանակված, համեմատության կարգով կարող եմ ասել, որ նա ավելի տեղեկացված և պատրաստված էր:

Հանդիպման սկիզբը շատ տպավորիչ էր… Նա ներս մտավ և սկսեց խոսել հայերեն, մտերմիկ ժպտաց և միջավայրը պաշտոնականից վերածեց էլ ավելի անմիջական և դրական: Մի հաճելի ու անսպասելի փաստով էլ էլ ավելի դուրեկան դարձավ շատերի համար: Ով կմտածեր, որ նրա նախնիները հայեր են եղել:

Այսպիսով մեր դիվանագետ ուսուցչուհին ներկայացրեց դիվանագիտական դպրոցի գործունեությունը, իսկ հետո էլ հավատարմատարը պատմեց իրենց դեսպանատան ամենօրյա աշխատանքի մասին:

Ահա սկսեց հարցերի շարանը: Հարցերս շատ էին, սակայն բոլորի համար էլ նա ժամանակ գտավ և սիրով պատասխանեց: Խոսեցինք դիվանագետի առավելությունների և այդ մասնագիտության դժվարությունների մասին: Սովորողներից մեկին հետաքրքրեց, արդյո՞ք հավատարմատարը ունեցել է մասնագիտական ճգնաժամ, և թե ինչպես է դուրս եկել ստեղծված իրավիճակից: Իհարկե պատասխանը, ինչպես և մյուս դիվանագետների պատասխանները, նեյտրալ էր, սակայն նա ասաց, որ բարդ իրավիճակ ստեղծվել էր հեղափոխության օրերին, երբ չգիտեին իրադարձությունները ինչպիսի զարգացում կունենային:

Քանի որ քաղաքագիտական ակումբի անդամներով շատ ենք քննարկում «Ընտանիք» թեման, նաև հարցեր հնչեցրի արգենտինական ընտանիքի և դրա ներսում իրավունքների բաժանման սկզբունքի, երեխաների իրավունքների և խտրականության մասին: Նա պատասխանեց, որ խտրականություն, ցավոք, դեռ գոյություն ունի, հատկապես կանանց նկատմամբ: Կան ավանդական ընտանիքներ և կան ժամանակակիցներ: Հատկապես հետաքրքիր էր այն փաստը, որ վերջերս Արգենտինայում կանանց նախարարություն է ստեղծվել, որը բարձրացնում է կանանց իրավունքներին վերաբերող էական նշանակություն ունեցող հարցեր:  Իսկ առավել մանրամասն տեսանյութի մեջ:

Վերջում էլ նրան հրավիրեցի մեր դպրոց՝ մասնակցելու իսպաներենի խմբի մեր կլոր սեղանին: Այսպիսով մեծ ոգևորությամբ կսպասեմ մեր հաջորդ հանդիպմանը:

 

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s