Домашнее задание

Домашнее задание:

Задание«Путаница».В устойчивом выражении одно слово употреблено неверно, его следует заменить: Крокодил-мыш в мешке. Как с совы-гуся вода. Утиная-лебединая песня. Тигриная- львиная доля. Конское- ослиное упрямство. Стреляный петух. Подложить барана- свинью. Барсучья- медвежья услуга.

Շարունակել կարդալ

Իջևան… «Զգացի՞ք՝ ինչպես մտերմացանք»… 

Նոյեմբերի 8-ն էր, ուրբաթ, այն տպավորիչ և հիշվող օրերից մեկը, որն անցկացրել եմ ընկերներիս հետ: Ոգևորված, մեծ ճամպրուկով և հաստատակամ քայլերով մտա դպրոց, տեսա այն չափազանց երջանիկ ու ոչ պակաս ոգևորված դեմքերը… Այո, նրանք, հաստատ, իմ ընկերներն են: Տիար Բլեյանի հետ հանդիպումից հետո միանգամից բռնեցինք մեր ճամփան դեպի Իջևան… Առաջին անգամ էի այդ խմբով ճամփորդում, սակայն վստահ էի, որ տպավորիչ էր լինելու ճամփորդությունս և այդպես էլ եղավ… Ճանապարհը, ինչպես միշտ, միմյանց ավելի լավ ճանաչելու և մտերմանալու խթանն էր՝ երգում էինք և անդադար զրուցում:

Վերջապես հասանք, առաջին կանգառը Ծովագյուղն էր: Ասեմ, որ շատ հյուրընկալ էին և պարզ ու անկեղծ: Մեզ ընդունեցին պատվավոր հյուրի պես, ծանոթացրին դպրոցի սովորողների, ուսուցիչների և պատմության հետ: Շրջայցն էլ չափազանց ջերմ մթնոլորտում էր: Ծովագյուղին հաջորդեց զբոսանքը քանդակագործների պուրակում:

Մեզ ուղեկցում էին պայծառ ուսանողներ, ովքեր այնքա՜ն կյանքով լի էին և մեծ եռանդով մեզ պատմում էին պուրակի քանդակների մասին: Հատկապես հետաքրքիր էր Դոդո պապիկի արձանի պատմությունը: Զբոսանքն ավարտվեց…

Ուղևորվեցինք և մուտք գործեցինք այն տունը, որտեղ պետք է մնայինք 3 օր, այն վայրը, որտեղ մնալու էինք ընկերներով ինչպես մի մեծ ընտանիք, այն սենյակը, որը մուտք գործելուն պես ուրախացրեց մեզ՝ աղջիկներիս:

Մեզ այնքա՜ն լավ էինք զգում, ուրախությունից խենթացել էինք, ծիծաղում էինք, հուզվում, երգում, թռչկոտում, գրկում միմյանց ու հենց այդ ուրախությունն էլ միավորեց մեզ, ստեղծեց մի միջավայր, որտեղ գոյություն ուներ 99 տոկոս վստահություն և 100 տոկոս սեր: Այստեղ էինք ողջ գիշեր անդադար զրուցում՝ դեսից դենից՝ ամենահիմար թեմաներից մինչև գլոբալ, խելամիտ բանավեճեր, մինչև մանկակական անմիտ կռիվներ /ի դեպ գլխավոր հերոսներից էլ, ինչպես միշտ ես էի/, բայց, դե, կարևորը դա չէ: Միևնույն է, նույնիսկ այդ կռիվների մեջ եմ տեսնում գեղեցկություն, չէ՞ որ եղբայրն ու քույրը նույնպես կռվում են: Իսկ վերջում ի՞նչ: Վերջում էլ դրսևորվում է պարզ ու մաքուր հավատարմությունը: Բարիշում ենք ու ավելի մտերմանում:

Ընդհանրապես ճամփորդությունը շատ հագեցած էր: Այդ պատճառով կպատմեմ միայն ինձ համար ամենահետաքրքիր և հաճելի պահերը: Հիշում եմ մեր երկար-երկար քայլքը Խաշթարակից մինչև Լուսահովիտ: Այնքան ծարավ էինք, ջրերն ավարտվել էին, իսկ արևը հատուկ ավելի ու ավելի էր այրում: Հանկարծ ինչ-որ մեկի միտքը փայլատակեց ու որոշեցինք գյուղի տներից հավաքենք ջրային պաշար: Այնքա՜ն լավ ու հյուրընկալ մարդիկ էին մեզ հանդիպում: Դե իսկ անվերջ թվացող ճանապարհը անտեսանելի էին դարձնում ընկերներս: Այո՛, ընկերներ բառից անգամ չեմ վախենում նրանց դեպքում: Այդ օրերի ընթացքում բացահայտեցի շատերին: Մեր անկեղծ զրույցները, մեր գաղտնիքներով կիսվելը… Բացահայտեցի նրանց, երբ ես ինձ լավ չէի զգում, երբ նրանք անում էին ամեն ինչ, որ ծիծաղեմ ու վերադառնամ նախկին Իլոնային: Հետո էլ հիշում եմ մեր ընկեր Մարալին ու ընկեր Անիին: Նրանց զայրացած հայացքը, երբ աղմուկ էինք բարձրացնում: Բայց, գուցե նրանք էլ չէին նկատում, որ այդ հայացքի տակ չէին կարողանում թաքցնել այն մեծ սերը, որ տածում էին մեր հանդեպ: Բայց կարևորը դա մենք էինք տեսնում:

Ամենահաճելի պահերից մեկը դատաստանի քարն էր: Պատկերացնելը, որ դու տեսնում ես ու դիպչում այն քարին, որը «Մենք ենք մեր սարերը» ֆիլմում կարևոր նշանակություն է ունեցել… Գտնվել լեռնային բարձունքում և զգալ քեզ այդ բնության գրկում…

Ճամփորդությունս թե՛ ուսումնական, թե՛ ընկերական տեսանկյունից հիասքանչ էր:

Դե իսկ վերջում էլ աննկարագրելի ու անվերջ հիշողություններով վերադարձանք Երևան… Մինչև հիմա մտաբերում եմ մեզանից մեկի հանկարծակի ու այդ պահին գուցեև անտեղի ասածը «Զգացի՞ք՝ ինչպես մտերմացանք»…

Սեբաստացին՝ միջազգային ճամբարների մասնակից/ Հանրային աուդիտ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը մասնակցել և մասնակցում է տարատեսակ միջազգային ճամբարների: Դրանք են՝

  • Վրաստանի «Ապագայի ճամբար»
  • Թուրքիայի Իզմիրի տիեզերագիտական ճամբար
  • Մոլդովայի Խաղաղության ճամբար
  • Երևան-Փարիզ կրթական փոխանակումը

Դրանցից յուրաքանչյուրը առանձնանում են իրենց յուրահատկությամբ: Իսկ մանրամասները ներկայացնում ենք հաջորդիվ.

Այս ճամբարներին մասնակցելով և ծանոթանալով նմանատիպ միջազգային ծրագրերի, առաջանում է մի հարց. Իսկ ինչու՞ ոչ Հայաստանում՝ մեր կրթահամալիրում: 

Կարելի է օգտագործել մեր ձեռք բերած կապերը միջազգային ճամբարնեի կազմակերպիչների, անհատների և այլոց հետ, կազմակերպել այլ ճամբարներ, արդեն Հայաստանում՝ մեր կրթահամալիրում, դառնալ միջմշակութային կրթական, սովորույթների փոխանակության կենտրոն: