Հետազոտում ենք կոնֆլիկտները քաղաքագիտական տեսանկյունից… / Մոլդովա միջ. ճամբար / Խմբային նախապատրաստական աշխ.

Այսօր՝ օգոստոսի 14-ին տեղի ունեցավ քաղաքագիտական ակումբի հերթական այցերից մեկը, ուղղությունը դեպի ՀՀ Ազգային գրադարան։

Այնտեղ մեզ էր սպասում քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Էմիլ Օրդուխանյանը։ Նա պատրաստված էր ներկայացել հանդիպմանը և իր հետ բերել էր նյութեր։ Նա մեզ պատմեց կոնֆլիկտների տեսակներից, դրանց լուծման ձևերից և ծանոթացրեց մասնագիտական տերմինաբանության որոշ տարրերին։ Քննարկման մի մասը անցավ անգլերեն, մյուսը՝ հայերեն։ Էմիլ Օրդուխանյանը խոսում էր գրագետ և իսկական քաղաքագիտական լեզվով, միաժամանակ պարզ և հասկանալի։ Թեմաները շատ կարևոր էին և անհրաժեշտ, օրինակ՝ ՄԱԿ-ի 4 ռեզոլյուցիաները, կոնֆլիկտների ձևերը, լուծման տարբերակները, կոնֆլիկտի և վեճի տարբերությունը (անգլ. conflict and dispute) , ինչպես նաև 21-րդ դարից անբաժան կոնֆլիկտի կառավարումը (conflict management), որը իրականացվում է երրորդ կողմ(եր)ից։ Այդպիսի տարրեր նկատվում են Մադրիդյան սկզբունքներում։ Նշվեց նաև կարգավորման և լուծման տարբերությունը։ Պարզվում է, որ կարգավորում հատկանշական է վեճերին, որոնք ավելի կարճ ժամանակ են եղել և այդքան խորը արմատներ չունեն։ Այսպիսով Ղարաբաղյան հակամարտությունը վեճ համարելը սխալ է։ Զրույցը հավելվեց նաև ստատուս քվոյով և դրա նշանակությամբ։ Բացի Ղարաբաղյան հակամարտությունից, վերլուծեցինք նաև Մերձդնեստրյան հակամարտությունը, Հարավային Օսեթիան և Աբխազիան, Դոմբասը, Սիրիական ողբերգությունը և այլն։ Որպես ավարտ էլ լուսանկարվեցինք և մեր մեծ շնորհակալությունը հայտնեցինք պարոն Օրդուխանյանին այսպիսի տպավորիչ հանդիպման համար։ Ամփոփելով՝ ես էլ իմ շնորհակալությունն եմ հայտնում պարոն Տիգրանյանին նման այց կազմակերպելու համար։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s