Հանդիպեցինք Լևոն Շիրինյանի հետ

Հուլիսի երկուսին՝ երեքշաբթի կայացավ քաղաքագիտական ակումբի հերթական ուսուցողական այցը։ Այս անգամ ուղղությունը դեպի մանկավարժական համալսարան էր, որտեղ մեզ հյուրընկալեց այնտեղի քաղաքագիտության և իրավունքի ամբիոնի վարիչ, ինչպես նաև «Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ» կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը։ Քանի որ շուտով ուղևորվելու ենք Մոլդովա՝ միջազգային ճամբար և քննարկման շրջանակներում լինելու է խաղաղությունն ու կոնֆլիկտների լուծումը, հարկավոր է լավ պատրաստվել։ Լևոն Շիրինյանը մեզ պատմեց այն հակամարտությունների մասին, որոնք կապված են մեր միջազգային ճամբարի մասնակից անդամ երկրների հետ։ Տվեց նաև ընթերցանության ուղղություններ, որոնք շատ անհրաժեշտ կլինեն ճամփորդության ընթացքում։

Զրույց-քննարկման ժամանակ մի փոքր շեղվեցինք և Հայաստանի արտաքին քաղաքականությունից անցում կատարեցինք ներքին։ Մի շատ կարևոր արտահայտություն Լևոն Շիրինյանի կողմից հնչեց, որ քաղաքագետը պետք է խոսի փաստերով, իմանա ինչպիսի կայքերից օգտվի և որոնց հավատա, շատ լավ ուսումնասիրի պատմությունը և մտածի խոսելուց առաջ։

Ես հիանում էի Լևոն Շիրինյանի և իր գործընկերոջ գիտելիքներով, քանի որ նրանք շատ տեղին էին և տալիս էին կոռեկտ պատասխաններ։ Նրանք մեծամասամբ, ասես իմ մտքերն ու գաղափարները արտահայտեին։ Կրկին ու կրկին համոզվեցի, որ երկրի բարգավաճման համար ոչ թե հարկավոր է քննադատել և ուրախանալ ղեկավարի թույլ տված սխալները (այն դեպքում, որ դրանք շա՜տ քիչ են համեմատած բարի գործերի հետ), այլ օժանդակել հնարավորին չափով, որպեսզի լավ արդյունք արձանագրվի։

Մի խոսքով հիանալի այց էր հիանալի մարդկանց հետ։ Շնորհակալ եմ պարոն Տիգրանյանին այսպիսի հիշվող և «cascade briefing» կազմակերպելու համար։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s